Bloomberg-ը պարզել է՝ ինչ է ծրագրում Ֆրանսիան ԱՄՆ-ի դեմ
Աշխարհ
Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Բրյուսելից հզոր պատասխան միջոցներ է ակնկալում ԱՄՆ-ի կողմից տնտեսական ճնշմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
«Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունն առաջին անգամ դիտարկի ԱՄՆ-ի դեմ ամենահզոր պատասխան միջոցների կիրառման հնարավորությունը», - ասվում է նյութում:
Գործակալության տվյալներով՝ նման քայլի Փարիզը մտադիր է հասնել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Եվրամիությունն ի պատասխան կարող է կիրառել բազմաթիվ միջոցներ, այդ թվում ՝ առեւտրային սահմանափակումներ, ծառայությունների եւ սեփականության իրավունքների սահմանափակումներ, ուղղակի ներդրումներ եւ պետական պայմանագրերի հասանելիություն։
«Առայժմ Եվրահանձնաժողովը մտադիր չէ կիրառել այդ միջոցները եւ սպասում է տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մանրամասներին, որոնք Վաշինգտոնը նախատեսում է բացահայտել ապրիլի սկզբին», - ճշտել են աղբյուրները:
