Հռոմի պապը մոռացել է՝ ինչպես խոսել
Աշխարհ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ստիպված է լինելու նորից խոսել սովորել բուժումից հետո։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։
«Հռոմի Պապի մոտ ամեն ինչ լավ է, բայց նա պետք է նորից սովորի խոսել: Ընդհանուր առմամբ նրա ֆիզիկական վիճակը նույնն է, ինչ նախկինում», - ասել է հոգևորականը։
Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ պոնտիֆիկոսը պատրաստվում է հրաժարվել գահից:
