Ռուսաստանը նախազգուշացրել Է Ճապոնիային
Աշխարհ
Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկելու Ճապոնիայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան, փոխանցում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ Տոկիոյին բազմիցս զգուշացրել են Արեւմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հետեւանքների մասին։
«Եթե նման համագործակցության արդյունքում Ճապոնիայում հայտնվեն միջին հեռահարության ամերիկյան հրթիռներ, մենք ստիպված կլինենք անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկել սեփական պաշտպանունակության ամրապնդման համար՝ Ճապոնիայի տարածքից Ռուսաստանի անվտանգության մարտահրավերները կասեցնելու նպատակով», - հայտարարել է Վորոբյովան:
Պատասխան միջոցները, նրա խոսքով, մշակվելու են երկարաժամկետ ռազմավարական խնդիրներին եւ պետության շահերին համապատասխան։
