Politico-ն պարզել է՝ ինչ է նախաձեռնել Բրիտանիան Ուկրաինայի համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիան «ցանկացողների կոալիցիայի» նոր գագաթնաժողով է անցկացնելու Եվրոպայի մի շարք երկրների զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցով։ Այս մասին հայտնում է Politico ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ցանկացողների կոալիցիայի ներկայացուցիչները, ինչպես այն անվանել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, կրկին կհանդիպեն Նորթվուդի կենտրոնակայանում, որտեղ այս հինգշաբթի ռազմական պլանավորողները նախնական բանակցություններ են անցկացրել այն մասին, թե ինչպես մոբիլիզացնել ուժերը», - մեջբերում Է հրատարակությունը աղբյուրների խոսքը:
Լրացուցիչ ճշտվում է, որ բրիտանական կառավարության ղեկավար Սթարմերն այդ հարցը քննարկել է ոչ միայն եվրոպական երկրների, այլև այդ թվում Թուրքիայի հետ, որը հիպոթետիկորեն դիտարկում է զորքեր ուղարկելուն մասնակցելու հարցը:
Ենթադրվում է, որ համաժողովը կտևի երեք օր։
