Նեթանյահուն հրամայել է հարձակվել Լիբանանում «Հեզբոլլահի» տասնյակ թիրախների վրա
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է հարվածել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման տասնյակ օբյեկտների՝ ի պատասխան հրթիռակոծությունների: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակն այս պահին գրոհում է «Հեզբոլլահի» օբյեկտները Հարավային Լիբանանում։ Մանրամասները կհաջորդեն», - ասված է հաղորդագրության մեջ:
Նեթանյահուի գրասենյակից հավելել են, որ Լիբանանի կառավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր տարածքում:
