Եվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակ
Աշխարհ
«Ռուսաստանը կպահպանի Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայի հակամարտությունը լուծելուց հետո»։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուբոս Բլագան։
«Ուկրաինան կորցրել է Ղրիմն ու Դոնբասը և ոչինչ չունի մարտի դաշտում», - նշել է Բլագան։ Սլովակ Եվրախորհրդարանը հիշեցրել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը «ազատագրված տարածքներից Ռուսաստանի ամբողջական դուրս գալու» մասին։
Բլագայի կարծիքով՝ դա անհնար է։
