Ռադայում հայտարարել են՝ Զելենսկին ստում է, թե պատրաստ չէ տարածքներ զիջել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ ասում է, որ Ուկրաինան չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների կորուստը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
«Որքանո՞վ են իրատեսական Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան չի ճանաչի տարածքների կորուստը։ Իմ կարծիքով, սա հերթական սուտն է կրպակային ծաղրածուների ռեժիմի կողմից։ Զելենսկին պաթոլոգիկ ստախոս է»,- գրել է նա։
Դուբինսկու խոսքով՝ Զելենսկին ցանկացած հայտարարություն անում է միայն սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Տարածքներից հրաժարվելու մասին վերջնական որոշումը դեռևս կնշվի խաղաղության պայմանագրում։
