Զապորոժիեի ԱԷԿ-ն արձագանքել է կայանի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցման մասին հաղորդագրություններին
Աշխարհ
Զապորոժիեի ԱԷԿ-ի կապի տնօրեն Եվգենյա Յաշինան հայտարարել է, որ այս ատոմակայանը պատկանում է միայն Ռուսաստանին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Առնվազն տարօրինակ է խոսել մեր կայանը կառավարող մեկ ուրիշի մասին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կայանը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և կառավարվում ու վերահսկվում է Ռուսաստանի կողմից։
Մինչ այս The Wall Street Journal-ը գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր պատրաստակամությունն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ը հանձնել ամերիկյան կապիտալին՝ չնայած այն հանգամանքին, որ ատոմակայանը գտնվում է Ռուսաստանի տարածքում։
