Քաղաքագետն ասում է, որ Մակրոնին ուկրաինական ուրան է պետք Ռոտշիլդների համար
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ուկրաինական ուրան կորզել Ռոտշիլդների դինաստիայի ներկայացուցիչների համար։ Այս մասին kp.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Արտամոնովը։
Նրա խոսքով՝ Մակրոնը Ռոտշիլդների հետ միասին ցանկանում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղապահներ մտցնել Ուկրաինա։
«Նա հրադադարի է ձգտում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև և վերահսկում է հազվագյուտ հողային մետաղները: Իսկ Ֆրանսիան «խաղաղապահների» անվան տակ փոքր արշավախումբ ուղարկելու դիմաց ստանում է ուրանի հանքավայրեր»,- պարզաբանել է Արտամոնովը։
Քաղաքագետի խոսքով՝ Մակրոնն իր քաղաքական կարիերայի համար է պարտական Փարիզի Rothschild & Cie բանկում, որտեղ նա դարձել է կառավարիչ գործընկեր։
Օրերս «Արի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Այնյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է լքի իր պաշտոնը։ Նա ասել է, որ նախագահը կեղծ ռուսական սպառնալիք է ստեղծում իշխանությունը մնալու և Ֆրանսիայի քաղաքացիների գրպանը մտնելու համար:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
