Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հայտարարել է, որ կառավարության վրա «ճնշում գործադրելու փորձերն» անցյալում են։
«Կուզենայի ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ, որ փողոց դուրս գալն ու ազգային կամքի դեմ մատ թափ տալը՝ ձախական կազմակերպությունների, մարգինալ խմբերի և վանդալների հետ միասին, անցյալում են: Այն օրը, երբ քաղաքականության և արդարադատության ուղղությունը որոշվում էր փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է, ինչպես և հին Թուրքիան»,- ասել է Թուրքիայի նախագահը շաբաթ օրը Ստամբուլում ելույթ ունենալով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչական գործունեությանը նպաստող կազմակերպության հետ կապված գործով։ Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «հանձնվելու մտադրություն չունի»։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։
