Թրամփը հայտնել է, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շփումը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համարում է «ռացիոնալ»: Նրա խոսքերը մեջբերում է OutKick պորտալը։
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ մի քանի «ռացիոնալ քննարկումներ» է ունեցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։
Նա կրկնել է, որ «շատ լավ է ճանաչում» Ռուսաստանի նախագահին և ասել՝ գոհ է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները չեն վատթարացել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին մեղադրանքների պատճառով:
