Չեխիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է զորքեր ուղարկել Ուկրաինա, այսպես կոչված, ցանկացողների կոալիցիայի շրջանակներում, եթե խաղաղ համաձայնություն ձեռք բերվի: Նրա խոսքերը մեջբերում է «Европейская правда»-ն։
«Եվ ես հավատում եմ, որ հենց ըմբռնում լինի, որ կա ուժեր տեղակայելու ընդհանուր կամք, ապա Չեխիան կլինի այս կոալիցիայի մաս»,- ասել է Պավելը։
Նա նաև նշել է, որ Չեխիան պետք է լինի այն երկրներից մեկը, որն ապագայում Կիևին կտրամադրի անվտանգության երաշխիքներ։ Ըստ նրա՝ դա պետք է արվի հանուն «մեր պաշտպանության»։
