Նշվել է Ուկրաինայում հրադադարի հնարավոր ժամկետը
Աշխարհ
ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում հրադադարի հասնել մինչև ապրիլի 20-ը: Հակամարտության մասնակի կարգավորման այս հնարավոր ամսաթիվը Տելեգրամի իր ալիքում նշել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։
«ԱՄՆ-ը մտադիր չէ ամբողջովին լքել Ուկրաինային, այլ ցանկանում է հասնել հակամարտության ավարտին և խրախուսել կամ անհրաժեշտության դեպքում ստիպել նրան գնալ խաղաղ կարգավորման»,- գրել է Պուշկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը թույլ չի տա Կիևին ներքաշել ԱՄՆ-ին երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։
«Սա է այսպես կոչված՝ «Թրամփի պլանի» հիմքում ընկած հիմնական շարժառիթը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նպատակ ունի մինչև ապրիլի 20-ը համաձայնության գալ հրադադարի շուրջ»,– նշել է նա։
Բացի այդ, Պուշկովը ուշադրություն է հրավիրել նրան, որ Ուիթքոֆն առաջարկել է եվրոպացի առաջնորդներին դադարեցնել Զելենսկուն հակամարտության խաղաղ կարգավորման սցենարների դեմ տրամադրելը։
