Անկարայի քաղաքապետը քննադատել է Թուրքիայի դատական համակարգը
Աշխարհ
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո քննադատել է երկրի դատական համակարգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թուրքիայի դատարանը որոշում էր կայացրել կալանավորել Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկչությանն օժանդակելու կասկածանքով։
«Մենք ամաչում ենք մեր իրավական համակարգի համար։ Բոլոր հայտարարությունները, պնդումներն ու մեղադրանքները 5 րոպեի ընթացքում հրապարակվեցին [մամուլում]։ Այս ամենը պետք է կոնֆիդենցիալ լիներ»,- դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետը։
