Մեծ Բրիտանիան կոչ է արել Եվրոպային նախապատրաստել Ռուսաստանի զսպման ծրագիր
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանի զսպման ծրագիր նախապատրաստել: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր Ուկրաինային խոցելի կթողնի, և Եվրոպան «պետք է առաջատար դեր խաղա անվտանգության ապահովման գործում»: «Մենք չենք կարող սպասել գործարքին և ասել «լավ» և հետո քորել գլուխը», -ասել է Սթարմերը:
Բացի այդ, քաղաքական գործիչը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը և ասել, որ նրա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «փոքր–ինչ առաջ է մղել իրավիճակը»։
