ԱՄՆ-ն լիակատար աջակցում է Իսրայելին․ Ռուբիոն՝ Նեթանյահուին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ջանքերը: Այս մասին կիրակի օրը հայտնել է Նեթանյահուի գրասենյակը, փոխանցում է Ria Novosti-ն:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այդ թվում՝ պատանդների ազատ արձակման եւ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Գրասենյակում նշել են, որ պետքարտուղար Ռուբիոն Միացյալ Նահանգների լիակատար և անվերապահ աջակցությունն է հայտնել Իսրայելին և նրա վարած քաղաքականությանը:
