Ինչ է պարզել Iz-ը Գերմանիայի ծրագրերի մասին
Աշխարհ
Գերմանիայի իշխանությունները նախկինի պես մտադիր են երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի հեռահար հրթիռները։ Այս մասին Iz-ին հայտնել են Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը։
«Գերմանիայում նախկինի պես հույս ունեն, որ ամերիկյան հեռահար հրթիռները կտեղակայվեն 2026 թվականին։ Բեռլինի և Վաշինգտոնի կողմից 2024 թվականի հուլիսին ընդունված այս որոշումը համապատասխանում է 2023 թվականի հոկտեմբերի ազգային անվտանգության ռազմավարության տրամաբանությանը», - հայտնել են դեսպանատանը։
