Լիտվան մտադիր է ականապատել Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը
Աշխարհ
Լիտվայի իշխանությունները պատրաստվում են Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին ամրությունների մի քանի մակարդակ տեղադրել, այդ թվում՝ հակահետևակային և հակատանկային ականներ: Այս մասին հայտնել են Լիտվայի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է EADaily-ն։
Հաղորդվում է, որ Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեի եւ Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է «հակաշարժելիության հայեցակարգի նորացումն ու ընդլայնումը»:
«Տարածաշրջանային գործընկերները մտադիր են հասնել Եվրամիության ֆինանսավորմանը այդ նպատակին հասնելու համար», - նշել են Լիտվայի պաշտպանության նախարարությունում:
