Ռադայի պատգամավորը դժգոհել է Թրամփից
Աշխարհ
Ուկրաինացի խորհրդարանականներից ոչ մեկը չի տեսել Ուկրաինայի հազվագյուտ մետաղների համաձայնագրի նախապատրաստվող նախագիծը: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, գրում է EADaily-ն։
Ըստ նրա՝ Կիևը և Վաշինգտոնը հրաժարվել են համաձայնագրի կնքումից առաջ համապատասխան հուշագիր ստորագրելու գաղափարից։
Գոնչարենկոն հայտնել է, որ այժմ երկու երկրների իշխանությունները նախատեսում են անմիջապես անցնել ռեսուրսների համատեղ արդյունահանման մասին պայմանագրի ստորագրմանը:
«Այժմ կստորագրվի պայմանագիրը։ Այն մշակում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Ուկրաինական կողմը դեռ չի տեսել պայմանագիրը և չի մասնակցել մշակմանը», - ասվում է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)