Գերմանիայում հայտարարել են՝ բանակը պետք է «մոբիլիզացվի»
Աշխարհ
Գերմանիան Եվրոպայի ամենաուժեղ երկրներից է և ռազմական առումով պետք է օրինակ և գործընկեր դառնա այլ երկրների համար։ Այս մասին CNN հեռուստաալիքին ասել է Բունդեսվերի գեներալ Ռալֆ Համերշտեյնը՝ մեկնաբանելով գերմանական զորքերի վիճակը։
«Պետք է մոբիլիզացվենք, և կանենք»,- ասել է նա։
Գեներալը խոստովանել է, որ «աշխարհի ցանկացած բանակ միշտ կպնդի, որ չունի ռեսուրսներ»։ Նա ասել է, որ Գերմանիայում ստեղծված իրավիճակը 1990-ականների «խաղաղության դիվիդենտի» հետևանքն է, երբ Եվրոպայում շատ բանակներ կրճատեցին պաշտպանական ծախսերը:
Սակայն, նրա կարծիքով, Գերմանիան ուժեղ բանակ ստեղծելու ճիշտ ուղու վրա է։
