Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան. Իրան
Իրան
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը Թեհրանում մամլո խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է լուծի իր ապագային վերաբերող հարցերը, տեղեկացնում է Press TV-ն:
«Նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց քաղաքական ապագան լուծել քվեարկության միջոցով»,- ասել է Մեհմանփարասթը: Անդրադառնալով Թուրքիայում Patriot տիպի հրթռիների տեղակայման հարցին՝ վերջինս կտրուկ հայտարարել է, որ ցանկացած սադրիչ գործողություն վնասում է տարածաշրջանում կայունություն հաստատելու գործընթացը:
«ՆԱՏՕ-ն չունի տարածաշրջանային հարցերին միջամտելու հաջող փորձ: Մենք այդ մասին արդեն խոսել ենք և խոսել ենք նաև մեր դիրքորոշմասն մասին»,- եզրափակել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ