Ինչ կարևոր բացահայտում է արել WSJ-ը Թրամփի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությանը ճնշում գործադրել իրավաբանական ընկերությունների և փաստաբանների վրա, որոնք դատարաններում գործեր են վարում իր վարչակազմի քաղաքականության դեմ, հայտնում է The Wall Street Journal թերթը:
Նրա տեղեկություններով՝ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին դատարանի միջոցով սահմանափակումների հասնել իրավաբանների նկատմամբ, որոնք «անհիմն, անխոհեմ դատական գործընթացներ են վարում»:
Արդարադատության նախարարությունում, նշում է պարբերականը, արդեն կազմել են տասնյակից ավելի ընկերությունների ցուցակ, որոնք կարող են հայտնվել կառավարական սահմանափակումների տակ, այդ թվում՝ նման ընկերությունների հաճախորդները կարող են կորցնել նախկինում կնքված պետական պայմանագրերը:
