ԵՄ որ եկրին է նախազգուշացրել Վաշինգտոնը
Աշխարհ
Ռումինիայում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել ռումինացիների համար անսովոր նախազգուշացմամբ: Այս մասին տեղեկացնում է Profit Ro պարբերականը, հայտնում է EADaily-ն։
«Եթե ցանկանում եք անօրինական կերպով մուտք գործել Ամերիկա, նույնիսկ մի մտածեք դրա մասին։ Եթե փորձեք անօրինական մուտք գործել, ձեզ կբռնեն, կարտաքսեն անվերադարձ»,- ասվում է ամերիկացի դիվանագետների ուղերձում։
Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկել է Ռումինիայի նկատմամբ առանց վիզայի մուտքի ծրագրի հնարավոր հետաձգումը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերջին շրջանում Թրամփի վարչակազմի կողմից դժգոհություններ են ստացվում Ռումինիայում նախագահական ընտրությունների չեղարկման և, որպես հետևանք, Կալին Գեորգեսկուի թեկնածության մերժման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)