Զինվորական անձնակազմը չի ցանկանում մեկնել Ուկրաինա և զանգվածաբար լքում է բանակը. Չեխիայի ՊՆ
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտությունը սկսվելուց ի վեր չեխական բանակից ազատվածների թիվն աճել է 40%-ով։ Այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յանա Չեռնոչովան։
Նրա խոսքով, բանակից դուրս եկած զինծառայողների մեծ մասը համազգեստ է հագել խաղաղ ժամանակ։
«Սակայն սոցիալական մթնոլորտի պատճառով, երբ տարբեր պորտալներ տարիներ շարունակ սպառնում են մոբիլիզացիայով, և որ զինվորականները կուղարկվեն Ուկրաինա, դա պատճառ է, որ որոշ մարդիկ հանեն իրենց համազգեստը», - ասել է Չեռնոխովան:
Նախարարը պարզաբանել է, որ այս եզրակացություններին հանգել է զինվորականների հետ զրուցելուց հետո։
