Իտալիայի ՊՆ-ն խզել Է Մասկի Starlink-ի հետ բոլոր բանակցությունները
Աշխարհ
Արբանյակային ինտերնետի օպերատոր Իլոն Մասկին պատկանող Starlink-ի և Իտալիայի կառավարության միջև հնարավոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են: Այս մասին մարտի 22-ին հայտարարել Է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն՝ վկայակոչելով աշխարհաքաղաքական լարվածության աճը, գրում է EADaily-ն։
Իտալիայի կառավարությունը, Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, նպատակ ունի ապահովել կոդավորված հաղորդակցություն պետական մարմինների, դիվանագետների եւ պաշտպանության պաշտոնյաների համար, որոնք աշխատում են ռիսկային գոտիներում, եւ Starlink-ը այս համակարգի համար դիտարկվող մատակարարներից մեկն էր:
«Ինձ թվում է, որ ամեն ինչ սառեցվել է», - ասել է Կրոսետտոն, որի խոսքը մեջբերում է La Repubblica օրաթերթը:
Իտալացի նախարարը նաև պարզաբանել է, որ բանակցություններում լճացումը մասամբ պայմանավորված է նրանով, որ քննարկումները տեխնիկական ասպեկտներից տեղափոխվել են Իլոն Մասկի կամ նրա մասին արված «հայտարարություններին»:
