Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մերժել է վարչապետի իմպիչմենտը
Աշխարհ
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը մերժել է հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) որոշումը երկրի վարչապետ Հան Դեոկ Սուին իմփիչմենթի ենթարկելու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դատական մամուլի ծառայությանը։
«Մարտի 24-ին սահմանադրական դատարանը հայտարարեց, որ որոշել է մերժել վարչապետ Հան Դեոկ Սուի դեմ իմփիչմենթի միջնորդությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ ութ դատավորներից միայն մեկն է աջակցել վարչապետի իմպիչմենտին։
«Սահմանադրական դատարանի հինգ դատավորներ հարկ են համարել մերժել իմփիչմենթը։ Մեկը պաշտպանել է, ևս երկուսը հարկ են համարել մերժել միջնորդությունը՝ ձևական հիմքերի բացակայության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Հան Դեոկ Սուն վերականգնվել է պաշտոնում։ Վերականգնվել է նաև նրա՝ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)