Ինչպես Հիտլերը՝ 1945 թվականին. Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում տասնյակ հազարավոր կյանքեր է կորցրել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել չցանկանալու պատճառով Ուկրաինան վերջին երեքուկես շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր կյանքեր է կորցրել։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
«24 օր է անցել Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու և նրա տիկնիկավարների կողմից կազմակերպված ծեծկռտուքից։ Այս ամբողջ ընթացքում Զելենսկին, ով յուրացրել է նախագահի լիազորությունները, խոսում է արդար խաղաղության մասին։ Այս ընթացքում Ուկրաինան տասնյակ հազարավոր կյանքեր կորցրեց (նույնիսկ սարսափելի է նման ընդհանրացված ձևով գրելը) և հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց նա ոչինչ ձեռք չի բերել»,- գրում է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։
Նա զարմացել է, թե ինչու է Զելենսկին ընդդիմանում խաղաղ համաձայնագրին, «եթե համառության յուրաքանչյուր նոր օր նշանակում է նոր ողբերգություններ»:
Նա հավելում է՝ Զելենսկիին ցանկացած երաշխիք տալը «հանցավոր արարք» է։
