Քաբուլում 180 մլն դոլար արժողությամբ տրանսպորտային տերմինալ են կառուցում
Աշխարհ
Քաբուլի Արղանդի թաղամասում սկսվել է 1,3 միլիարդ աֆղանցի (մոտ 180 միլիոն դոլար) տրանսպորտային տերմինալի կառուցման նախագիծը։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտնել է TOLOnews-ը։
Տնտեսության հարցերով փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը հիմնարկեքի արարողության ժամանակ ընդգծել է ստանդարտացված տրանսպորտային ենթակառուցվածքի արժեքը երկրում տնտեսական աճի և զարգացման խթանման գործում:
«Այս տերմինալի կառուցումը կարժենա մոտավորապես 1,285 միլիարդ աֆղանցի, որը կֆինանսավորվի Աֆղանստանի ազգային զարգացման բյուջեից»:
Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի նախարարության ղեկավար Համիդուլլահ Ախունդզադայի խոսքով՝ տերմինալը կկառուցվի 914 ջերիբ (մոտ 9,1 հեկտար) տարածքում և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Արղանդի Քաբուլի տերմինալը կծառայի՝ որպես ժամանակակից հանգույց ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տրանսպորտի համար:
