Եվրոպայում փոխվել է ամենաթանկ ընկերությունը
Աշխարհ
Ծրագրային ապահովման գերմանացի մշակող SAP-ը դարձել է Եվրոպայի ամենաթանկարժեք ընկերությունը՝ առաջին տեղից հեռացնելով բժշկական պատրաստուկների դանիացի արտադրող Novo Nordisk-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Մարտի 24-ին սակարկությունների ընթացքում SAP-ի կապիտալիզացիան բարձրացել է մինչև 312 միլիարդ եվրո, առավելագույն ցուցանիշով ընկերության բաժնետոմսերն աճել են 2,3 տոկոսով:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ վերջինիս վաճառքը կաճի 12 տոկոսով, ինչը վերջին տասնամյակի ամենաարագ աճն է:
