Ուկրաինայում նշել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը
Աշխարհ
Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում վերսկսելու են բանակցությունները մարտի 24-ին: Այս մասին տեղեկությունը Agence France-Presse գործակալությանը հաստատել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյա, փոխանցում է РБК-Украина-ն։
Նշվում է, որ Էր Ռիադում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների թիմերի բանակցությունների նոր փուլը տեղի է ունենալու Մոսկվայի և Վաշինգտոնի պատվիրակների հանդիպման ավարտից հետո:
«Մենք դեռ սպասում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հանդիպման արդյունքներին։ Ելնելով դրանից՝ մենք ևս մեկ հանդիպում կունենանք Միացյալ Նահանգների հետ», - բացատրել է ուկրաինացի պաշտոնյան։
