Դիվանագետը բացատրել է, թե ինչպես է Իսրայելը վերաբերվում Ուկրաինայում Բանդերայի հերոսացմանը
Աշխարհ
Իսրայելը դեմ է Ուկրաինայում ազգայնական Ստեպան Բանդերային հերոսացնելուն. Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում հրեական պետության դեսպանի պաշտոնակատար Ալեքսանդր Բեն Ցվին։
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելը բազմիցս հայտարարություններ է արել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Կիևում հրեական պետության դեսպանները բողոքի նոտաներ են հղել երկրի կառավարությանը՝ Բանդերային հերոսացնելու փորձերի կապակցությամբ։
«Այսպիսով, մենք քաջատեղյակ ենք այս մասին: Եվ մենք կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ»,- նշել է Բեն Ցվին։
Նա ընդգծել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նույնպես տեղյակ է Ուկրաինայում Բանդերայի հետ կապված իրավիճակին։
Մարտի 18-ին լրագրողները Իսրայելի կաբինետի խոսնակ Դեյվիդ Մենցերին խնդրեցին գնահատել Ուկրաինայում Ստեփան Բանդերային հերոսացնելու փորձերը։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հարցը փոխանցել է հրեական պետության արտաքին գործերի նախարարությանը, քանի որ «հավելյալ տեղեկություն չունի» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականների առաջնորդի հետ կապված իրավիճակի մասին։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)