Բրյուսելի օդանավակայանը մարտի 31-ին չեղարկել է բոլոր արտագնա չվերթները. Ո՞րն է պատճառը
Աշխարհ
Բրյուսելի միջազգային օդանավակայանը մարտի 31-ին չեղարկել է բոլոր մեկնման չվերթները՝ համընդհանուր գործադուլի պատճառով, ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար և ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո մենք որոշել ենք մարտի 31-ին չեղարկել ուղևորների թռիչքները», - ասված է հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է Բրյուսել ժամանող չվերթների կարգավիճակին, օդանավակայանը ուղևորներին հորդորել է անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ։
Բելգիայում մարտի 31-ին սպասվում է լայնածավալ բողոքի ցույց նոր կառավարության դեմ՝ աջ քաղաքական գործիչ Բարտ դե Վևերի գլխավորությամբ։
Սպասվում են ցույցեր, պիկետներ, խանգարումներ տրանսպորտում և կառավարական հաստատություններում։
Արհեստակցական արհմիությունները և ընդդիմությունը դեմ են պաշտպանական ծախսերի կտրուկ աճի ֆոնին սոցիալական ծառայությունների և նպաստների կրճատման կառավարության ծրագրերին` պետական ֆինանսները բարելավելու համար:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
