Հակամարտության գոտում երեք ռուս լրագրողներ են մահացել
Աշխարհ
Հյուսիսային ռազմական օկրուգի գոտում երեք ռուս լրագրող է մահացել.
«Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովն է և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, ինչպես նաև «Իզվեստիա»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։ Նրանց մահվան մասին տեղեկությունը հաստատել են իրենք՝ հեռուստաալիքները։
Ինչպես հայտնել է քննչական կոմիտեն, ամեն ինչ տեղի է ունեցել ԼՊՌ-ի Միխայլովկա գյուղում Ուկրաինայի ԶՈւ-ից գնդակոծության ժամանակ։ Լրագրողներ տեղափոխող քաղաքացիական մեքենան խոցվել է HIMARS երկու հրթիռով։
Եվս մեկ լրագրող այսօր վիրավորվել է Կուրսկի շրջանում։ ՏԱՍՍ-ի թղթակիցը ականի պայթյունից ձախ սրունքի բեկորային վնասվածք է ստացել Սուդժանսկի շրջանում, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
