Ռուս զինվորները փրկել են Ուկրաինայի ԶՈւ-ի մարտիկին
Աշխարհ
Ռուս զինծառայողները փրկել են Ուկրաինայի ԶՈւ-ի մարտիկին, որը 8 օր մնացել էր Կուրսկի շրջանում փլատակների տակ: Այս մասին հայտնում է RT-ն իր Telegram-ալիքում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուկրաինացի մարտիկին գերի են վերցրել Ռուսաստանի ԶՈՒ 30-րդ մոտոհրաձգային գնդի մարտիկները։
Նա նշել է, որ իր գրեթե բոլոր ծառայակիցները ոչնչացվել են ռուսական կողմի հարվածներից։
Ուկրաինայի զինված ուժերի մարտիկը պատմել է, որ մարտական շփման գիծ մեկնելուց առաջ նա մարզվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան վերապատրաստել են 20-ամյա կանադացի զինվորականները, որոնք փորձ չեն ունեցել:
