Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հերթական հանդիպումը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների նոր հանդիպումը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Մենք դեռ աշխատում ենք ամերիկացիների հետ», - մեջբերում է հրատարակությունը ուկրաինական աղբյուրի խոսքերը։
Բրիտանական The Guardian թերթը գրել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն Էր Ռիադում ամերիկյան կողմի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումից հետո։
