Լեհաստանի փոխարտգործնախարարը «խոստովանել է», որ ալկոհոլից կախվածություն ունի
Աշխարհ
Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան հայտնել է, որ տառապում է ալկոհոլի չարաշահումից, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հայտնում եմ, որ ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիր ունեմ: Իմ ընտանիքի, ընկերների, հատկապես դոկտոր Բոհդան Վորոնովիչի և դոկտոր Դորոտա Վորոնովիչի, ինչպես նաև թերապևտների թիմի աջակցության շնորհիվ ես վերականգնել եմ իմ առողջությունը», - ասել է Շեյնան: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն այդ ժամանակահատվածում։
