Չինաստանը մտադիր չէ միջամտել Կանադայի խորհրդարանական ընտրություններին. ԱԳՆ
Աշխարհ
Չինաստանը երբեք չի միջամտում այլ երկրների ներքին գործերին և մտադիր չէ դա անել Կանադայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը միշտ հավատարիմ է մնացել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և երբեք շահագրգռված չի եղել Կանադայի ներքին գործերին միջամտությամբ»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Կանադայի հետախուզական ծառայությանը, հայտնել էր Չինաստանի և Հնդկաստանի մտադրությունների մասին՝ ազդելու Կանադայի խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, որոնք տեղի կունենան ապրիլի 28-ին։
