Իսրայելում հայտնել են մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկ և տղա երեխաների թիվը
Աշխարհ
Իսրայելում ներկայումս մարմնավաճառությամբ զբաղվող մոտ 3000 անչափահաս կա։ Այս մասին ասվում է Կանանց թրաֆիքինգի և մարմնավաճառության դեմ պայքարի շտաբի զեկույցում, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Հրապարակման մեջ նշվում են այս «բիզնեսում» ներգրավված դեռահասների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների կոնկրետ դեպքեր:
Նշենք, որ 2019 թվականի մարտին Երուսաղեմում հրեական հետազոտությունների Schechter ինստիտուտի կողմից կանանց կարգավիճակին նվիրված համաժողովում ներկայացվել էր զեկույց, որտեղ խոսվում էր երկրում սեռական շահագործման մասին։ Զեկույցում պարզվել է, որ Իսրայելում մարմնավաճառությամբ է զբաղվում մոտ 14 000 մարդ, որոնց 95%-ը կանայք են։ Դեռ այն ժամանակ նշվել է, որ նրանցից մոտավորապես 3000-ը անչափահաս են։
2020 թվականի հուլիսին Իսրայելում ուժի մեջ է մտել սեքս ծառայություններն արգելող օրենքը։ Սակայն, ըստ հրապարակված զեկույցի, օրենքի ընդունումը չի ազդել անչափահասների մարմնավաճառությամբ զբաղվածության վիճակագրության վրա։
