Չեխիայի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Պայթյունը տեղի է ունեցել Չեխիայի Բորժինա քաղաքի Policske Strojirny ընկերության զինամթերքի պահեստում։ Նախնական տվյալներով՝ տուժել է մեկ մարդ, հայտնել է Idnes լրատվական պորտալը։
Դեպքի վայր են ժամանել 10 հրշեջ հաշվարկ և փրկարարներ:
«Այժմ մենք օպերատիվ գործողություններ ենք իրականացնում Policske Strojirny ձեռնարկության տարածքում, որտեղ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ մենք իրականացրել ենք մարդկանց տարհանում, որոնք գտնվում էին օբյեկտի տարածքում։ Վստահեցնում ենք քաղաքացիներին, որ իրենց ոչ մի վտանգ չի սպառնում», - ասել է ոստիկանությունը։
