Իսրայելում հայտարարել են՝ չի կարելի թույլ տալ 2023 թվականի իրադարձությունների կրկնություն
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը գործարքի ժամանակ նոր ռազմական գործողություններ էր պլանավորում Իսրայելի դեմ․ չի կարելի թույլ տալ, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի դեպքերը կրկնվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանի պաշտոնակատար Ալեքսանդր Բեն Ցվին։
«Նախորդ գործարքն ավարտվել է 17 օր առաջ։ Այդ ժամանակը մենք տվել ենք, որ ինչ-որ որոշման գան։ ՀԱՄԱՍ-ը մերժեց բոլոր տարբերակները: Պարզ էր, միանգամից ասվեց, որ եթե դա չլուծվի, ապա ռազմական գործողությունները չենք դադարեցնի», - ասել է նա՝ մեկնաբանելով հրադադարի և գործարքին նախկին տեսքով վերադառնալու հնարավորությունը։
Բեն Ցվին հավելել է, որ շարժումը շարունակել է զենք տեղափոխել Գազայի հատվածի հարավային հատվածից դեպի հյուսիսային հատված՝ Իսրայելի սահման:
«Այսինքն՝ ակնհայտ կերպով վերսկսել են ինչ-որ ռազմական գործողություններ Իսրայելի դեմ։ Մենք դա թույլ տալ չենք կարող», - եզրափակել է նա
