Գերմանիայում առաջարկել են զինաթափել Ռուսաստանին
Աշխարհ
Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել Ռուսաստանին զինաթափման միջոցներ առաջարկել՝ ամերիկյան միջին հեռահարության հրթիռների քանակը կրճատելու դիմաց: Այս մասին նա հայտարարել է Rheinische Post թերթին։
«Եվ ես կցանկանայի նաև տեսնել զինաթափման զուգահեռ առաջարկ Ռուսաստանի համար, ինչպես 1980-ականներին.։ Եթե Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր արդեն տեղակայված միջին հեռահարության հրթիռները, ապա դրա դիմաց մենք կարող ենք հրաժարվել դրանց տեղակայումից», - կոչ է արել նախկին նախարարը:
Գաբրիելը նաև ընդգծել է, որ ամերիկյան այս տեսակի սպառազինության պահպանումը Գերմանիային դարձնում է «թիրախ»՝ մատնանշելով զինաթափման հնարավորությունը:
