Բելառուսում հայտնել են՝ ինչու է երկրին անհրաժեշտ «Օրեշնիկը»
Աշխարհ
Բելառուսի տարածքում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը պետք է սառեցնի Արևմուտքի ժանտախտային քաղաքական գործիչների գլուխները։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ցանկացած նոր զենք կարևոր է և մեծ պատասխանատվություն է: Բայց ամենակարևորն այն է, որ այս զենքը հարձակման համար չէ, դա պաշտպանության զենք է, ռազմավարական զսպման տարր։ Մի տարր, որը պետք է ամեն ինչ անի Արևմուտքում ժանտախտային քաղաքական գործիչների գլուխները սառեցնելու համար»,- ասել է նա Բելառուսի զինվորականների՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմության երդման արարողությունից հետո։
