Ինչ է խնդրել Ռուբիոն Ֆիդանից
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը, հայտարարել են պետդեպարտամենտում, գրում է Ria Novosti-ն:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը: Նա կոչ է արել Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը», - հայտնել են գերատեսչությունից։
Ռուբիոն նաև նշել է երկկողմ առևտրում առաջընթացը և երկու երկրների տնտեսական գործընկերությունն էլ ավելի մեծացնելու կոչ արել:
«Վերջապես, պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի կապակցությամբ», - հավելել են գերատեսչությունում:
