Ամերիկյան կոնվերտոպլանը վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայում
Աշխարհ
Ամերիկյան MV-22 Osprey ռազմական կոնվերտոպլանը վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի Մացումոտո օդանավակայանում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Ինչպես գրում է պարբերականը, միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Արտակարգ վայրէջք կատարած կոնվերտոպլանը պատկանում է ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսի Ֆուտեմմա ավիաբազային:
