Կոլումբիայում ոչնչացվել են թմրակարտելի կառույցներից մեկի պարագլուխները
Աշխարհ
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով ոչնչացվել են «Ծոցի կլան» թմրակարտելի կառույցներից մեկի պարագլուխները: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն, հայտնում է Gazeta-ն։
Պետության ղեկավարը հստակեցրել է, որ ինքը հրամայել է հարձակվել հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Սեգովիայի Անտիոկիայի դեպարտամենտի նարկոկարտելի զինված կառույցների վրա:
Հարձակման արդյունքում ոչնչացվել են Հիտլեր մականունով կառույցի ղեկավարն ու նրա տեղակալը։
Հարվածի արդյունքում ոչնչացվել է 9 զինյալ, մեկ մարդ գերի է վերցվել, առգրավվել է 13 միավոր հրազեն:
Նախագահը նշել է, որ ոչնչացված գրոհայինները ներգրավված են բանակային հատուկ նշանակության ուժերի վրա հարձակման և Colombia Humana շարժման տարածաշրջանային առաջնորդներից մեկի առևանգման մեջ:
Պետրոն շնորհակալություն է հայտնել բանակին օպերացիան հաջողությամբ իրականացնելու համար և ընդգծել, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը շարունակվելու է:
