Լավրովն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած բանակցությունների մասին
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի իր գործընկեր Մաքսիմ Ռիժենկովին տեղեկացրել է Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Դաշնակից հարաբերությունների ոգով Սերգեյ Լավրովը Մաքսիմ Ռիժենկովին տեղեկացրել է մարտի 24-ին Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փորձագիտական խորհրդակցությունների հիմնական արդյունքների մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել միջազգային տարբեր կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում երկկողմ ինտեգրացիոն համագործակցության և փոխգործակցության մի շարք արդի հարցերի շուրջ։
«Քննարկվել է ամենաբարձր և բարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
