Վաշինգտոնում Մոսկվայի նոր դեսպանն այսօր կմեկնի ԱՄՆ
Աշխարհ
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևն այսօր՝ մարտի 26-ին, կմեկնի ԱՄՆ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Սպասվում է, որ դեսպանը Վաշինգտոն կմեկնի մարտի 26-ին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնում դեսպան է նշանակվել Ալեքսանդր Դարչիևը, որը ղեկավարում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտը։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների արագ նշանակումը: Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ նորացված երկխոսության արդյունքն է, որն ուղղված է առաջին հերթին, ինչպես նշել է Մոսկվան, դիվանագետների լիարժեք աշխատանքի վերականգնմանը։
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախորդ դեսպան Անատոլի Անտոնովին Պուտինը Վաշինգտոնից Մոսկվա է հետ կանչել 2024 թվականի հոկտեմբերին:
