Time-ը հայտնել է՝ ինչ խոստովանություն է արել Զելենսկին
Աշխարհ
Ներկայումս Ուկրաինան տնտեսապես ի վիճակի չէ ինքնուրույն պահել սեփական զինված ուժերը, որոնք եռամյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում եռապատկվել են: Նման խոստովանություն է արել Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկին Ամերիկյան Time շաբաթաթերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ ելնելով դրանից՝ Արևմուտքը չպետք է դադարեցնի Ուկրաինայի աջակցությունը նույնիսկ հրադադարի դեպքում:
«Սա իրական խնդիր է։ Կարծում եմ այն պատճառով, որ բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է։ Իսկ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է դառնում, ապա այն պետք է ֆինանսավորվի։ Ուկրաինայի բյուջեն բավարար չի լինի։ Անհրաժեշտ են առանձին ծրագրեր: Եվրոպան պետք է ֆինանսավորի», - ասել է նախագահը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Կիևը պատճառներ ունի ավելի շատ ապավինելու Եվրամիությանը, քան ԱՄՆ-ին:
Զելենսկին հույս է հայտնել, որ Եվրոպայում դեռ հավատում են, որ ուկրաինական բանակը «տարածաշրջանային անվտանգության ընդհանուր համակարգի» մաս է կազմում:
Հարցազրույցում Կիևի ղեկավարը բացասաբար է արտահայտվել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը շատ ավելի ձեռնտու է Մոսկվային, քան Կիևին։
