United Airlines մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
Աշխարհ
United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Այդահո նահանգի Բոյս քաղաքում՝ շարժիչի խափանման պատճառով: Այս մասին հայտնում է MSN-ը։
Նշվում է, որ օդանավը Սան Ֆրանցիսկոյից Մոնտանա է մեկնել մարտի 24-ին:
Թռիչքի ժամանակ օդաչուները նկատել են, որ շարժիչներից մեկը խափանվել է և ստիպված են եղել վայրէջք կատարել:
Իրավիճակը բարդացել է այն հանգամանքով, որ Բոյսի թռիչքուղու վրա եղել է մեկ այլ ինքնաթիռ, որը վայրէջքի ժամանակ առաջացած խնդիրների պատճառով արգելափակել է այն:
Ուղևորները մեկ այլ ինքնաթիռով վեց ժամ ուշացումով հասել են իրենց նպատակակետին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)