Հարավային Կորեայում անտառային հրդեհների պատճառով՝ 18 մարդ է մահացել
Աշխարհ
Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով՝ 18 մարդ է զոհվել։ Մեկը անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Երկրի հարավ-արևելքում մոլեգնած հրդեհը շարունակվում է արդեն վեց օր։ Հրատարակության տվյալներով՝ դրա տարածմանը նպաստում են ուժեղ չոր քամիները։
Տուժածներից շատերը չեն կարողացել ժամանակին փախչել հրդեհի գոտուց և շնչահեղձ են եղել։ Յոնգյան կոմսությունում չորս մարդ են գտել ամբողջովին այրված։
Հրդեհները ոչնչացրել են 17 հազար հեկտար անտառ և 209 տուն ու գործարան։ Այրվել են մի քանի հնագույն բուդդայական տաճարներ։
Տարհանվել է 27 հազար մարդ։ Տարերքի դեմ պայքարին մասնակցում է շուրջ 5 000 զինվորական և 146 ուղղաթիռ։
